ՆԳՆ-ն` Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի մասին
Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։
Auroranews-ը տեսանյութ է հրապարակել:


Նմանատիպ հոդվածներ
Բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտ...
Կրակոցներ են արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Թբիլիսյան խճուղու տարածքում. 12 մարտական հաշվարկ է մեկնել
Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում, ըստ նախնական տեղեկությունների պահեստ է հրդեհվում: Այս մասին Auroranews-ի հետ զրույց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգի ծխահարվել են, պայթյուն չի եղել. ՆԳՆ
Երևանի Թբիլիսյան խճուղիում, նախնական տեղեկություններով, պայթյուն չի եղել: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը համացանց...