Պեսկովը` ՌԴ-ԱՄՆ բանակցությունների մասին
ԱՄՆ իշխանությունները քաջատեղյակ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր հիմնական ուղերձներին, սակայն նրանց կողմից բանակցելու ցանկություն կամ քաղաքական կամք դեռ չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ իշխանությունները քաջատեղյակ են մեր դիրքորոշմանը, նրանք քաջատեղյակ են Պուտինի բոլոր հիմնական ուղերձներին»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի հարցազրույցը լրագրող Թաքեր Կարլսոնին կօգնի՞ Մոսկվայի տեսակետը հասցնել Վաշինգտոնին:
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ում պետք է ցանկություն ունենան բանակցությունների դուրս գալու համար:
«Նման ցանկություն ու դրա քաղաքական կամքը մենք առայժմ չենք արձանագրում»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...