Մենք շատ հստակ դիրքորոշում ունենք այս հարցում. Պետեր Սիյարտո
Բուդապեշտը երբեք չի մասնակցի Ուկրաինային զենքի մատակարարմանը: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ նախարարը:
Նա պատմել է, որ Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու շուրջ Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ Հունգարիան մի քանի նախապայմաններ ուներ:
Առաջին հերթին, այդ գումարը չպետք է ծածկեր զենքի ոչ մի մատակարարում, քանի որ շատ հստակ դիրքորոշում կա այս հարցում:
«Մենք շատ հստակ դիրքորոշում ունենք այս հարցում: Հունգարիան երբեք չի մասնակցել և երբեք չի մասնակցի Ուկրաինային զենք մատակարարելուն ուղղված որևէ գործողության»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...
Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսի և ևս 2 հոգու երաշխավորության միջնորդությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառել...