ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները․ Պուտին
Աշխարհն այնուամենայնիվ փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները։ Այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցազրույցը հրապարակվել է լրագրողի կայքում։
«Այո՛, մենք հասկանում և ինքներս մեզ հաշիվ ենք տալիս, որ Միացյալ Նահանգներում, չնայած բոլոր տնտեսական խնդիրներին, այնուամենայնիվ նորմալ իրավիճակ է և բավական լավ տնտեսական աճ՝ ՀՆԱ-ի 2,5% աճ, կարծում եմ: Բայց եթե պետք է ապահովենք ապագան, ապա հարկավոր է փոխել մոտեցումն այն բանի հանդեպ, ինչը փոխվում է: Ինչպես արդեն ասացի, աշխարհն ամեն դեպքում կփոխվի՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները: Աշխարհը փոխվում է»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ ամերիկացի փորձագետները գրում են, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փոխում է իր դիրքն աշխարհում, սակայն հարց է առաջանում՝ ինչպես է դա տեղի ունենալու՝ ցավո՞տ, արա՞գ, թե՞ մեղմ ու աստիճանաբար։
«Սա գրում են մարդիկ, ովքեր հակաամերիկյան տրամադրվածություններ չունեն. նրանք պարզապես հետևում են աշխարհի զարգացման միտումներին: Այսքա՛նը: Դրանք գնահատելու և քաղաքականությունը փոխելու համար մեզ պետք են մարդիկ, ովքեր մտածում են, նայում են առաջ, կարող են վերլուծել և առաջարկել որոշակի որոշումներ քաղաքական ղեկավարության մակարդակով», - հավելել է ՌԴ առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է, թե որ դեպքում պատերազմը կարող է ավարտվել
Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
Չնայած կանգ առնելու իր բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, և նույնիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի է ունեցել Միրզոյան-Բորել հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագ...