ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
Չնայած կանգ առնելու իր բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, և նույնիսկ այդ հարցի բարձր մակարդակով քննարկումը իրավիճակը չի փոխել: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ես բազմիցս բարձրացրել եմ այն հարցը, որ Միացյալ Նահանգները չաջակցի ո՛չ անջատողականությանը, ո՛չ ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում։ Բայց, այնուամենայնիվ, նրանք շարունակեցին դա անել: Ե՛վ քաղաքական, և՛ տեղեկատվական, և՛ ֆինանսական, և՛ ռազմական աջակցություններ եղել են Միացյալ Նահանգների և նրա արբանյակների կողմից Կովկասում ահաբեկչական խմբավորումների նկատմամբ», - ասել է Պուտինը։
Նա հիշել է, որ մի անգամ այդ հարցը բարձրացրել է իր գործընկերոջ, ԱՄՆ նախագահի հետ զրույցում։
«Նա ասում է՝ դա անհնար է, դու ապացույցներ ունե՞ս։ Ասում եմ՝ այո։ Ես պատրաստ էի այդ խոսակցությանը և նրան տվեցի այդ ապացույցները: Նա նայեց և գիտեք` ինչ ասաց։ Ես ներողություն եմ խնդրում, բայց դա այդպես էր, ես մեջբերում եմ, նա ասաց. «Ես նրանց վերջը կտամ։ Մենք սպասեցինք– սպասեցինք, պատասխան չեղավ», - ասել է Պուտինը։
Պուտինը հանձնարարել է ԱԴԾ տնօրենին դիմել ԿՀՎ և պարզել, թե արդյոք այդ խոսակցությունն արդյունք ունեցավ։
«Մեկ գրեցինք, երկու գրեցինք, հետո պատասխան ստացանք։ Պատասխանը մենք ունենք արխիվում. «Մենք աշխատել ենք Ռուսաստանում ընդդիմության հետ, կարծում ենք, որ դա ճիշտ է և շարունակելու ենք աշխատել ընդդիմության հետ։ Ծիծաղելի է: Մենք հասկացանք, որ խոսակցություն չի ստացվի», - ավելացրել է Պուտինը։
Նա պարզաբանել է, որ «ընդդիմություն» ասելով` նկատի են ունեցել անջատողականներին, ահաբեկիչներին, որոնք ՌԴ–ի դեմ կռվել են Կովկասում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է, թե որ դեպքում պատերազմը կարող է ավարտվել
Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի է ունեցել Միրզոյան-Բորել հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բանակը պիտի հզորանա միայն 29.8 հազար կմ քառակուսին պաշտպանելու համար. Փաշինյան
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բան...