Գերիների հարցը շարունակում է լինել մեր օրակարգում․ Նիկոլ Փաշինյան
Գերիների, Ադրբեջանում պահվող անձանց հարցը մշտապես բանակցությունների, քննարկումների առանցքում է։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որը վերաբերում էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը և այն ջանքերին, որոնք արվում են նրանց վերադարձնելու համար։
«Ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց Փաշինյանը։
Գալստյանի կարծիքով` Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու վերաբերյալ հարցը պետք է առանձնացվի Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված հայցից։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՄԻԵԴ միջպետական չորրորդ գանգատն է ներկայացրել, որում ներառված են համալիր հարցեր, այդ թվում՝ 120 հազար բռնի տեղահանվածներ, Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմ, Լաչինի միջանցքի ապաշրջափակում, նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։ Ըստ պատգամավորի՝ օբյեկտիվորեն նման ծավալուն գանգատի քննությունը կարող է շատ երկար ժամանակ պահանջել։
Փաշինյանի կարծիքով՝ եթե իրավաբանները որոշում են կայացրել միացյալ գանգատ ներկայացնելու, ուրեմն այդպես են ճիշտ համարել։ Միաժամանակ խոստացավ առաջարկել իրավաբաններին դիտարկել հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ
Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։...
Երևանի կենտրոնում կիրակի օրերին մեքենաներն անվճար կկայանվեն
Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու ն...
Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է վարչապետ...
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Լոռու մարզի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգ...