Երևանի կենտրոնում կիրակի օրերին մեքենաներն անվճար կկայանվեն
Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու նախագիծը։
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ առաջարկել են՝ եթե խնդիրը դրված է բեռնաթափել քաղաքի կենտրոնն ու նվազեցնել խցանումները, ապա կիրակի օրերին երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էապես քիչ է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ այդ առաջարկը տրամաբանական է և, ընդհանուր առմամբ, համահունչ է իրենց առջև դրված նպատակների հետ․
«Կարող եմ ասել, որ մեր սպասածից նույնիսկ մի փոքր ավելի է այդ բեռնաթափումը տեղի ունեցել»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ապագայում ավել տեսանելի արդյունքներ կլինեն. «Գարնանը մի փոքր ավելի բացահայտ կլինի, թե ինչ կոնկրետ արդյունք է ունեցել հենց միայն այս նախագիծը»։
Նա շեշտել է, որ ի սկզբանե հայտարարել են՝ այդ որոշումը ոչ թե հավելյալ գումարներ հավաքագրելու, այլ՝ Կենտրոնը բեռնաթափելու համար էր արված։
Ըստ այդմ, Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կիրակի օրերին կազատվեն վճարից։ Նախագիծն ընդունվեց 34 կողմ ձայնով։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ
Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։...
Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է վարչապետ...
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Լոռու մարզի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգ...
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...