Առաջիկա օրերի եղանակը
Փետրվարի 6-7-ին Հայաստանի Հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Երևանում փետրվարի 6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
25 առնետներով ճամպրուկ են գտել. ՌԴ
Մոսկվայում 25 առնետներով ճամպրուկ են գտել: Հայտնում են տելեգրամյան ալիքները:Անցորդները նկատել են լքված ճամպրուկ, որի վրա...
Որոշ շրջաններում գետնաբուք կլինի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետր...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև փետրվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շ...