Որոշ շրջաններում գետնաբուք կլինի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում այօր` 20-25մ/վրկ, փետրվարի 6-ին՝ 30-35մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի ինը աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 5-6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նույնպես փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում։ Արագությունը կլինի 18-23մ/վ։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին...
Առաջիկա օրերի եղանակը
Փետրվարի 6-7-ին Հայաստանի Հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 1...
25 առնետներով ճամպրուկ են գտել. ՌԴ
Մոսկվայում 25 առնետներով ճամպրուկ են գտել: Հայտնում են տելեգրամյան ալիքները:Անցորդները նկատել են լքված ճամպրուկ, որի վրա...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև փետրվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շ...