Ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ․ ՔԿ
Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Այս մասդին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։
Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմտիեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...