Հակոբ Արշակյանը խորհուրդ է տվել կարդալ մի գիրք, որը չկա. «Սիներջի»-ի տնօրենը գիրք չի գրել. Hayastan.news
«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը արհեստական գիրք է հորինել, որն էլ իբր կարդացել է, որ նոր գաղափարներ է ստացել, ավելին՝ ուրիշներին էլ խորհուրդ էր տվել կարդալ, հատկապես բիզնեսմեններին։ Այս մասին գրում է Hayastan.news-ը:
Հակոբ Արշակյանը ցույց է տալիս մի գիրք, որի վրա պատկերված է Աշոտ Հովհաննիսյանը, ով «Սիներջի»-ի տնօրենն է, գտնվում է երկամսյա կալանքի տակ։
Արշակյանն այդ գիրքը ցույց է տվել համաժողովի մասնակիցներին ՝ պետական պաշտոնյաներից մինչև խոշոր գործարարների, և ասել․
«Ուզում եմ մի մարդու մասին ձեզ հետ կիսվել, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք»։ Խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Իր գրքում խոսում է ՀՀ-ի՝ դեռ Սովետական Միության ժամանակից թվայնացման մասին։ Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը Սովետական Միությունում և ոչ միայն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել և այդ բոլոր՝ ՀՀ համար շատ կարևոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհանիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով ու մարտահրավերների հաղթահարումներով այսօր արդեն Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակցիներ ունեցող ընկերության հիմանդիրն է և տնօրենը։ Ես կուզենամ մենք ծափահարություններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին, և բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին, մանավանդ երիտասարդներին, անպայման ձեռք բերել և կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որն ինձ շատ ոգևորվել է և շատ գաղափարներ է տվել»,-ամբիոնից հայտարարել էր Արշակյանը
Լրատվամիջոցը պարզել է, որ «Վերելք» վերնագրով գիրք կա, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2023-ի մարտի 16-ին, բայց գիրքը ոչ թե Աշոտ Հովհաննիսյանինն է, այլ Աննա Կոնջորյանինը, ով գրել է Աշոտ Հովհաննիսյանի մասին։
Աննա Կոնջորյանի գրքում Աշոտ Հովհաննիսյանից մի տող կա․ «Իսկ երբ մարդ ձգտում է ինչ–որ բանի հասնելու, նա անպայման դա անում է, որովհետև ունի դրդապատճառներ»։ Վերլուծելուց զատ, ինձ թվում է, մի օր փաստերով հայտնի կդառնա, թե որն է Արշակյանի գովքի ու ծափահարությունների դրդապատճառը։
Հիշեցնենք` Արշակյանը գործարարներին խորհուրդ է տվել կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի գիրքը:

Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. Fitch Solutions
Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հա...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...
Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...