Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը. իշխանականներն այս հարցը նաեւ Փաշինյանի առջեւ են դրել:
Օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ քննարկվում է, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա: Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Freenews TV ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Եւ անգամ հրապարակումներից հետո չեն վճարել պետության պարտքերը՝ օգտվելով իշխանական իրենց կարգավիճակից:
Օրեր առաջ էլ կալանավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել. իրավապահ համակարգի ձեւակերպմամբ՝ նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու համար պաշտոնական դիրքի չարաշահման հարցում։ ՔՊ-ում ասում են՝ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձեւավորված այս ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա թիմի վարկանիշին է հարվածում: Որոշ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը դրել են նաեւ Նիկոլ Փաշինյանի առաջ: Իրենց այս քայլն իշխանականները բացատրում են այսպես. Ալեն Սիմոնյանը դեռ նախորդ տարի՝ ապրիլին, Երեւանի կենտրոնում թքեց քաղաքացու վրա, մնաց անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձեւավորված խիստ դժգոհություններին: Իսկ հիմա, երբ հարցը հասել է կոռուպցիային, Ալեն Սիմոնյանը պետք է գոնե հիմա պատժվի: Բանն այն է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է: Ահա այս իրավիճակը խիստ վրդովեցրել է ՔՊ-ականներին, ու Փաշինյանից պահանջել են հեռացնել Սիմոնյանին:
Օրաթերթը դիմլ է նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա վերջին աղմկահարույց իրադարձությունների մասով, օրինական համարում է արդյոք իրավապահների գործողությունները: «Որեւէ մեկնաբանություն չունենք այս պահին. եթե ԱԺ նախագահը ցանկանա դիրքորոշում հայտնել, ապա դա կարվի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին ճեպազ...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։ Նա շեշտել է, որ այդ...
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությո...
Հայկ Մարությանին զրկեցին մանդատից
34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին զրկեց...