Սահմանին զորքերի կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։Պետրոս Ղազարյանի հետ զրույցում նախարար Պապիկյանն անդրադարձել է Զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, անվտանգային խնդիրներին։
«Այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն, զորքերի կուտակումներ չկան։ Վերջին մի քանի ամիսների իրավիճակը կայունության ու հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,– ասել է նա:
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ Հայաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։
«Մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։ Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։ Ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ»,-ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...