Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը մեկ խնդիր ունեն՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Սուրեն Պապիկյանը նաև անդրադարձել է զորակոչի թեմային։
«Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք, դա ցույց է տալիս այն հանգամանքը, որ շատերը փորձում են զարտուղի ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից:
Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին զբաղվել դրանով»,-ասել է Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինվորականները, ովքեր հավուր պատշաճի պատրաստ են ատեստավորման կամ պատրաստվում են, եթե անգամ պատրաստ չեն եղել նախկինում, նրանք էապես բարձր աշխատավարձ կարող են ստանալ։
«Ատեստավորումը, ի հեճուկս բոլոր պեսիմիստների բերել է նրան, որ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան և մրցակցությունը բանակի համար բերում է էական հաջողություններ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանին զորքերի կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։Պետրոս Ղազ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...