Հիմա թշնամու հերթն է․ Բուդանովը՝ նոր հակահարձակման մասին
Ուկրաինայի զինված ուժերը նոր հակահարձակման կգնան 2024 թվականի գարնանը։ Ուկրաինական բանակի կողմից ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը խոստացել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
«Մենք քայլ ենք անում, հակառակորդն է քայլ անում։ Հիմա թշնամու հերթն է։ Նրանք կավարտեն, եւ այդ ժամանակ կգա մեր հերթը», - ասել է ՔԱԳՎ ղեկավարը՝ հստակեցնելով, որ խոսքը հենց գարնան մասին է։
Ավելի վաղ Բուդանովը հայտնել էր, որ Ռուսաստանի Զինված ուժերը հաջողությունների են հասնում առաջնագծում և առաջ են շարժվում, մասնավորապես, Ավդեևկայի մերձակայքում: Նա նաև նշել է, որ անցած տարվա նոյեմբերից Ուկրաինայի զինված ուժերը անցել են պաշտպանության։
Հունվարի 26-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը հայտարարել էր, որ Ուկրաինայի 2024 թվականի ռազմական ռազմավարությունը հարձակողական է, և Կիևը կձգտի ապակայունացնել իրավիճակը Սև ծովում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք. ՊՆ
Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զի...
Հայկական կողմը 4 զոհ ունի, երկուսը մահացել են կաթվածից. Արսեն Վարդանյան․ «Փաստինֆո»
Հայկական կողմը Ներքին Հանդում 4 զոհ ունի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ազատագրման բանակի հիմնա...
Հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը ԵԿՄ անդամներ են․ «Ազատություն»
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը...
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հուսիթների թիրախներին
Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենի տարածքում հուսիների «Անսար Ալլահ» շարժման օբյեկ...