ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք. ՊՆ
Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը:
Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևները հանձնեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:






Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ է արձակել
Հյուսիսային Կորեան այսօր արևելյան ափից մի քանի թևավոր հրթիռ է արձակել, ինչի մասին հայտնել են հարավկորեացի զինվորականները...
Մարտական գործողությունների գոտում գտնվում է ավելի քան 600 հազար մարդ․ Պուտին
Ռազմական գործողությունների գոտում ներկա պահին գտնվում է ավելի քան 600 հազար մարդ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախա...
Միակ ընդունելի արդյունքը ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումն է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացման իր հանձնառությունը Գազայի հատվածի տարածքում...
Ֆիլիպիններում 9 իսլամիստի են ոչնչացրել
Ֆիլիպինների Մինդանաո կղզում (Հարավային Լանաո նահանգ) Հանրապետության զինված ուժերի գործողության ժամանակ ոչնչացվել է «Դաու...