Հասարակություն
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է պաղեստինցիների աստիճանաբար ազատ արձակմանը
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները համաձայնել են պաղեստինցիների աստիճանաբար ազատ արձակմանը՝ չպահանջելով ազատ արձակել երկարաժամկետ ազատազրկման դատապարտվածներին։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը, փոխանցում է Gazetta. ru-ն ։
Հաղորդվում է, որ գործարքը ձեռք է բերվել վերջերս Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ Սակայն, հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, ՀԱՄԱՍ-ը դեռևս չի ստացել համաձայնագրերի ամբողջական հավանությունը։
Բացի այդ, հնարավոր գերիների փոխանակման գործարքը ներառում է հոկտեմբերի 7-ին Գազայի հատված բերված 35 իսրայելցիների, այդ թվում՝ կանանց, վիրավորների և տարեցների ազատ արձակումը 35-օրյա զինադադարի դիմաց, ինչպես նաև ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հայտնի է՝ տարեսկզբից Ադրբեջանի և Թուրքիայի քանի քաղաքացի է այցելել Հայաստան
Փաշինյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր ունենալու մասին հարցին
4.0