Արարատը Game of the people-ի վարկածով Եվրոպայի մոռացված ակումբների ցանկում է
Երևանի «Արարատը» Game of the people-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի մոռացված ակումբների ցանկում։
Բրիտանական հրատարակությունը կազմել է այն ակումբների ցանկը, որոնք ժամանակին հայտնի էին իրենց մեծությամբ, իսկ այժմ կա՛մ չկան, կա՛մ գտնվում են ոչ այդքան լավ վիճակում:
«Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներն այսօր գրավում են 500-ից քիչ հանդիսական: Խորհրդային Միության փառքի տարիներին Երևանի «Արարատի» հանդիպումներին նվազագույնը 25 հազար հանդիսական էր ներկա լինում, իսկ մի անգամ, երբ նրանք հանդիպեցին «Վեսթ Հեմ Յունայթեդին» 1975/76 թվականների Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղին, ներկա էին 66000 երկրպագուներ:
Այն ժամանակ «Արարատը» ԽՍՀՄ գավաթի հաղթող էր։ Նրանք երկու անգամ հաղթել են այս մրցաշարում՝ 1973 և 1975 թվականներին։ Նրանք ԽՍՀՄ չեմպիոն էին նաև 1973թ. այն ժամանակ ունեին մի շարք անվանի խաղացողներ, այդ թվում՝ Արկադի Անդրեասյանը, Լևոն Իշտոյանը, Էդուարդ Մարկարովը։
Խորհրդային տարիներին ակումբի տարբերանշանի վրա պատկերված էր Արարատ լեռը, որը կարելի է տեսնել Երևանի բոլոր ծայրերից»,- գրում է Gameofthepeople-ը։
Նմանատիպ հոդվածներ
Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն ու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բարի լույս, չեմպիոննե՛ր». Հենրիխ Մխիթարյան
«Բարի լույս, չեմպիոննե՛ր»,- այսօր այսպես է իր երկրպագուներին ողջունել Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ։Հիշեցնենք, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նորվեգիայում հայ մարմնամարզուհին 3 ոսկե մեդալ է նվաճել
Նորվեգիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «The northern lights 2024» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացն...
Հայտնի են ծանրամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ին մասնակցելու համար
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար...