Հայտնի են ծանրամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ին մասնակցելու համար
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Պահեստայինների թվում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Արա Աղանյանը (96 կգ):
Կանանց Հայաստանի հավաքականի հայտացուցակում են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 12-20-ը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նորվեգիայում հայ մարմնամարզուհին 3 ոսկե մեդալ է նվաճել
Նորվեգիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «The northern lights 2024» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացն...
Ըմբիշ Նարեկ Օհանյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն: Առաջին շրջանում Վորոնեժի մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բարի լույս, չեմպիոննե՛ր». Հենրիխ Մխիթարյան
«Բարի լույս, չեմպիոննե՛ր»,- այսօր այսպես է իր երկրպագուներին ողջունել Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ։ Հիշեցնենք,...
Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն ու...