ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոյգուն ստուգել է «Կալիբր» և «Իսկանդեր» թևավոր հրթիռների արտադրությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Եկատերինբուրգի «Ալմազ-Անտեա» ձեռնարկությունում ստուգել է «Կալիբր» թևավոր հրթիռների և «Իսկանդեր» համալիրի արտադրությունը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մենք տեսանք փաստացի բոլոր արտադրությունները, խոսեցինք գլխավոր կոնստրուկտորների, գլխավոր ինժեներների հետ։ Ինչ վերաբերում է ՀՕՊ գծով մեզ անհրաժեշտ հրթիռներին, ապա այնտեղ մենք ավելի քան կրկնակի աճ ունենք։ Հույս ունեմ, որ այս տարի ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի»,-ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մի շարք առանցքային հարցեր կան, որոնք պետք է լուծել և լուծել եռանդով: Խոսքը շարժիչների, արձակման կայանքների արտադրության մասին է։
Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար, փոխվարչապետ Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ 2023 թվականին Ռուսաստանի զինված ուժերի համար սպառազինության արտադրությունն ու մատակարարումները մի շարք ոլորտներում ավելացել են 10-12 անգամ։ Խոսքը «հսկայական թվերի» մասին է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում իրանամետ խմբավորումներին
ԱՄՆ-ի ուժերը հարվածել են ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում, որոնք իրականացվել են ի պատասխան Հորդանանում ամերիկյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսիչանսկի վրա ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը աճել է
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հետո Լիսիչանսկում երկհարկանի տան փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները
Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ստորգետնյա թունելի մասին, որը հայտնաբերվել է Խան Յունիսում:Նրա երկարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ԶՈՒ-ն Ուկրաինայի տարբեր ուղղություններով հրթիռն է ուղարկել. կան զոհեր և վիրոավորներ
Ռուսական ԶՈՒ-ն Ուկրաինայի տարբեր ուղղություններով հրթիռն է ուղարկել: Հայտնում են տեղի լրատվամիջոցները: Կիևում մեկ կին է...