Ֆիլիպիններում 9 իսլամիստի են ոչնչացրել
Ֆիլիպինների Մինդանաո կղզում (Հարավային Լանաո նահանգ) Հանրապետության զինված ուժերի գործողության ժամանակ ոչնչացվել է «Դաուլա Իսլամիա» ծայրահեղական խմբավորման 9 զինյալ: Այս մասին հայտնում է Այս մասին հայտնում է The Manila Times թերթը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Երկու զինյալներ, զինվորականների տեղեկատվության համաձայն, մասնակից են Մարավի քաղաքի Մինդանաոյի համալսարանում 2023 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչությանը։ Առգրավվել է 8 միավոր հրազեն։
Իշխանությունների տվյալներով՝ «Դաուլա Իսլամիա» խմբավորումը պատասխանատվություն է կրում համալսարանական մարզադահլիճում կաթոլիկ պատարագի ժամանակ պայթյունի կազմակերպման համար: Արդյունքում զոհվել է 4 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ֆիլիպինների իրավապահ մարմինները դեկտեմբերի 8-ին ձերբակալել են կասկածյալներից մեկին, ով ինքնաշեն պայթուցիկ սարք էր բերել մարզասրահ: Իրավապահները շարունակում են փնտրել այլ անձանց, ովքեր մասնակից են եղել այդ ահաբեկչությանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք. ՊՆ
Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զի...
Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ է արձակել
Հյուսիսային Կորեան այսօր արևելյան ափից մի քանի թևավոր հրթիռ է արձակել, ինչի մասին հայտնել են հարավկորեացի զինվորականները...
Մարտական գործողությունների գոտում գտնվում է ավելի քան 600 հազար մարդ․ Պուտին
Ռազմական գործողությունների գոտում ներկա պահին գտնվում է ավելի քան 600 հազար մարդ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախա...
Միակ ընդունելի արդյունքը ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումն է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացման իր հանձնառությունը Գազայի հատվածի տարածքում...