ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեկվա եղանակային պայմաններում 10 ավտոբուսից 6-ը հաստատ վթարի էր ենթարկվելու». վարչապետ
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգությանը, նաև աշխատանքային խումբ ունենք, որ անընդհատ աշխատում է՝ հասկանալու, թե ինչ կարող ենք անել ճանապարհների երթևեկության անվտանգությունը մեծացնելու առումով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստում քննարկվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Վարչապետի խոսքով՝ աշխատանքների արդյունքը երևում է՝ հաջողվել է վթարների ու զոհերի նվազում ունենալ. «Ոստիկանությունը գնացել է ավտոկայաններ և ստուգել միջքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների անվադողերը, որոնք մեծ մաշվածության աստիճան են ունեցել, թույլ չեն տվել դուրս գալ երթուղի։ Սա էական է, որովհետև եթե նրանք դուրս գային երթուղի, երեկվա եղանակային պայմաններում 10-ից 6-ը հաստատ վթարի ենթարկվելու էր»,- ասել է նա՝ հավելելով, թե չգիտեն՝ այս գործողության արդյունքում որքան կյանք են փրկել, որքան վթար կանխել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ-ում անշարժ գույք գնել. Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանում է
Կառավարության նիստից հետո լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նույն ընթացակարգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում գործող տրոլեյբուսներն ամառային անվադողերով են. քաղաքապետարանից պարզաբանում են
Երևանում գործող տրոլեյբուսներն ամառային անվադողերով են: Armlur–ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են, որ նոր տր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս խնդիրը մի օր պայթելու է». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության որակին․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում թերություն վերաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոկայանատեղի վճարի արտոնություն` էլեկտրամոբիլներին. ցուցակ
Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներին (...