ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում գործող տրոլեյբուսներն ամառային անվադողերով են. քաղաքապետարանից պարզաբանում են
Երևանում գործող տրոլեյբուսներն ամառային անվադողերով են: Armlur–ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են, որ նոր տրոլեյբուսները ձյան տեղումների ներքո երթևեկում են ամառային անվադողերով։
Վարորդներն ասում են` քաղաքապետարանն ասում է` ձեզ չի հասնում։ Երևանի տրոլեյբուսները երթևեկում են ունիվերսալ (всесезонный) անվադողերով, որոնք նախատեսված են տարվա բոլոր եղանակների համար, հայտնեցին քաղաքապետարանից։
«Տրոլեյբուսի վարորդը սխալ տեղեկություն է տարածել։ Իրականում ծանր մեքենաների դեպքում, ինչպիսիք են տրոլեյբուսները, ավտոբուսները, բեռնատարները, չկա «ձմեռային» կամ «ամառային» անվադողեր հասկացություն»,– նշեց Տարոն Գևորգյանը։
Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի ՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության չի համապատասխանում իրականությանը, և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը
«Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:
Տվյալ տրոլեբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման ՝ նորմատիվով թույլատրելի ռեսուրսը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ-ում անշարժ գույք գնել. Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանում է
Կառավարության նիստից հետո լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նույն ընթացակարգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս խնդիրը մի օր պայթելու է». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության որակին․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում թերություն վերաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոկայանատեղի վճարի արտոնություն` էլեկտրամոբիլներին. ցուցակ
Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներին (...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես վճարել եկամտահարկ, երբ բնակարան եք վարձով տալիս
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս, վարձակալության վ...