ՄՏՍ-ը ավարտել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը
Հեռահաղորդակցային ՄՏՍ ընկերությունը (MOEX: MTSS) հայտարարել է իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան»-ի (Viva-MTS) բաժնետոմսերի 100%-ը վաճառելու գործարքի ավարտի մասին: Նոր սեփականատերը կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» (Fedilco Group Limited) ընկերությունն է:
«Գործարքը ներառել է նաև «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն՝ հայկական շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգը՝ 100%-ով «ՄՏՍ Հայաստան»-ի դուստր ընկերությունը»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ ընկերությունը ստացել է բոլոր անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները և թույլտվությունները Հայաստանի կարգավորող մարմիններից։
Ըստ bagramyan26 տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը ցանկանում էին Գազպրոմբանկի միջոցով ձեռք բերել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն (Վիվա Սել), սակայն նրանց մերժել են:
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ. Փաշինյան
Մենք վերջին 5-6 տարիների ընթացքում, անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, իհարկե եղել են բավականին...
Անշարժ գույքի գործարքների նվազում կա Երևանում, մարզերում՝ ակտիվությունը մեծ է. Կադաստրի կոմիտեի ղեկավար
Նախնական տվյալներով ամբողջ հանրապետության տարածքում ունենք գործարքների թվի աճ։ Այս մասին Կառավարության նիստից հետո...
«ՄՏՍ Հայաստանը» բաժնետոմսերի 20%-ը փոխանցել է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց
«ՄՏՍ Հայաստանը» բաժնետոմսերի 20%-ը փոխանցել է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։ Տեղեկությունը հայտնում է ընկերության...
Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն. Փաշինյան
Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որո...