Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ. Փաշինյան
Մենք վերջին 5-6 տարիների ընթացքում, անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, իհարկե եղել են բավականին մտահոգություններ և Կառավարությունը հետևողական է եղել մտահոգությունների հետևից գնալու և հարցերի պատասխանները ստանալու առումով:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ, երբ մենք բոլոր այդ հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել այդ նախագիծը շարունակելը: Շատ ողջունելի է նաև, որ ներդրողները ցանկացել են, որ Կառավարությունը մասնակցություն ունենա այդ նախագծի մեջ, և դա ընդհանուր բաժնետոմսերի 12,5 տոկոսն է:
Այս մոդելով Ամուլսարի հանքի, բազմաթիվ մտահոգություններ փարատում է, նաև լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար և մենք հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ և, իհարկե, Կառավարությունը արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետևողական»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԾԿՀ–ն մերժել է «ՄՏՍ»–ին
ՀԾԿՀ–ն մերժել է «ՄՏՍ»–ին՝ Հայաստանում վերակառուցել բիզնեսը։Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԲՏ նախարարության եզրակացու...
«Լիդիան Արմենիա»-ն բաժնետոմսերի 12,5 %-ը նվիրաբերում է կառավարությանը
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իր 12,5 % բաժնետոմսերը նվիրաբերում է կառավարությանը։ Այս հարցն ընդգրկված է կառավարության այս...
Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ. ՊԵԿ
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դր...
«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող է չկայանալ. հայտնի է պատճառը
«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող է չկայանալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-...