«Իրավիճակը ճակատում ավելի լուրջ է, քան 2022-ին». Կուլեբա
«Ուկրաինայի ռազմաճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ զինամթերքի պակասի պատճառով»․ այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Նրա խոսքով՝ «իրավիճակը շատ լուրջ է, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լուրջ, քան գրեթե երկու տարի առաջ՝ ռուսական ներխուժման ժամանակ»:
Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ հունվարի 23-ի առավոտյան ՌԴ-ի զանգվածային հրթիռակոծությունը վկայությունն է այն բանի, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և ՀՕՊ հրթիռներ․ «Թեև Ուկրաինան զգալիորեն ավելացրել է իր արտադրությունը և շարունակելու է դա անել, մենք առաջվա պես տեսնում ենք, որ արևմտյան պաշտպանական արդյունաբերությունն ի վիճակի չէ բավարար քանակությամբ զինամթերք արտադրել»,-ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 հազար միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ. ՆԳ նախարար
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս մասին 2023 թվականն ամփոփող ասուլիս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրապարակվել է ԻԼ-76 ինքնաթիռում զոհված Ուկրաինացի ռազմագերիների ցուցակը
Հրապարակվել է ԻԼ-76 ինքնաթիռում զոհված Ուկրաինացի ռազմագերիների ցուցակը: Բելգորոդում ինքնաթիռը կործանումը ՌԴ ՊՆ-ն գնահատ...
Կիևը գիտեր գերիների տեղափոխման մասին. պատգամավոր Կարտապոլովը` Իլ-76-ի խոցման մասին
Ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորներ, խոցվել Patriot (համալիրը գտնվու...
ԱՄՆ-ն շարունակում է հարվածել հութիների դիրքերին
Ամերիկացի զինվորականները Եմենում հարվածներ են հասցրել հութիների հականավային երկու հրթիռների ուղղությամբ, որոնք նախատեսվա...