«Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելով՝ կարևորում ենք ակտիվ քաղաքացու ձևավորումը. ԿԳՄՍ փոխնախարար
Ցանկացած փոփոխություն, որ իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն ու մշտապես լինում են մարդիկ, ովքեր հակափաստարկներ են ունենում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու նախաձեռնությանը, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Բայց կարևոր է կշռադատել, հասկանալ հիմնավորվածությունը ու ըստ այդմ շարժվել առաջ։ Որևէ մեկը չի խոսել այն մասին, որ մենք ուսումնասիրելու ենք հայ ժողովրդի պատմությունը ինչ-որ ինտերվալներով կամ միջակայքերով։ Եթե մենք խոսում ենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր մշակույթի, կրոնի մասին, ապա դպրոցում ուսումնասիրվելու է ողջ ժամանակագրությունը։
Բնականաբար այն փուլերը, երբ մենք պետականություն չենք ունեցել, չենք կարող բաց թողնել։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այս կամ այն պատմական դրվագը չի ուսումնասիրվելու։ Մենք շատ ենք կարևորում, որ դպրոցներում երեխաների մեջ սերմանվեն ակտիվ քաղաքացի դառնալու, իրենց երկրի զարգացմանը միտված իրենց դերը կարևորելու, իրենց կրթությունը արժանապատիվ ստանալու հարցերը»,- ասաց փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի ե...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների վերաբերյալ․ պարզաբանում
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու...
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է նորման
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբո...