Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլի անցկացմամբ. Պետդեպ
Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլի անցկացմամբ, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Միաժամանակ, նոր հանդիպումներ անցկացնելու մասին դեռ տեղեկություն չկա։
«Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի հատենք վերջնագիծը՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի ու Ադրբեջանի և մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ», - ասել է Պատելը։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման ժամկետների մասով դեռ որոշում չկա։ Նախարարների հանդիպման մասին հայտարարվել էր դեռ 2023 թվականի դեկտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների վ...
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը. «Հրապարակ»
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ Ք...