ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խոշոր տնտեսվարողներն ավելի հաճախ են գալիս չափորոշիչների դաշտ». Սուրեն Գրիգորյան
Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման ծառայությունների պայմանագիրը կկնքվի այս շաբաթ, որից հետո կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները։ Հայտնեցին նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է 167 ինքնակամ տեղադրված գովազդ։
Այս առնչությամբ Տիգրան Ավինյանն ասաց. «Հանկարծ այնպես չստացվի, որ մենք պարտադրենք փոքր խանութներին, կրպակներին՝ ապամոնտաժել գովազդային ցուցանակները, իսկ խոշորներն արտոնյալ պայմաններում լինեն»։ Քաղաքապետը հանձնարարեց, որ հաջորդիվ տարանջատված զեկույց ներկայացնեն, թե առհասարակ խոշոր տնտեսվարողների որ մասին են անդրադարձել․
«Հենց խոշորների հարցերն ամբողջական կլուծենք, հետո մնացածը»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ մինչև այժմ ցանցի տրամաբանությամբ գործող խոշոր տնտեսվարողներն ավելի հաճախ են գալիս չափորոշիչների դաշտ և էսքիզները համապատասխանեցնում․
«Եթե ժամկետները անտրամաբանական երկար լինեն կամ ձևական, մենք նրանց գործունեությունն ուշադրության կենտրոնում կպահենք»,- ասաց Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է առաջին կին ժամկետային զինծառայողը
«Զինուժը» տեսանյութ է պատրաստել նրանցից մեկի՝ Միլենա Ենոքյանի մասին։Պարզվում է՝ նա երկու տարի շարունակ դիմել է Վազգեն Սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր «լեդ» լամպերի հաշվին կարողացել ենք մեկ ժամ ավել լույս տալ». Ավինյան
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը այսօր, հերթական գործակարգավարական խորհրդակցությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ-ում անշարժ գույք գնել. Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանում է
Կառավարության նիստից հետո լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նույն ընթացակարգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում գործող տրոլեյբուսներն ամառային անվադողերով են. քաղաքապետարանից պարզաբանում են
Երևանում գործող տրոլեյբուսներն ամառային անվադողերով են: Armlur–ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են, որ նոր տր...