ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ««Գոյ» թատրոնի փակումը քաղաքական դրդապատճառներ ունի»․ բողոքի ակցիա
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն այս պահին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց է։ Նրանք պահանջում են, որ իրենց թատրոնը չլուծարեն ու չմիացնեն մեկ այլ թատրոնի հետ։
Թատրոնի աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ այսօր ԿԳՄՍ նախարարությունում նոր տնօրեն Կարեն Սիմոնյանը ստորագրելու է փաստաթուղթ, որով «Գոյ» թատրոնը կմիավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
«Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով։ «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է իրենց համար։ Մենք ուզում ենք անկախ ստեղծագործել մեր հայրենիքում։ Այդ թատրոնը մեր տունն է, ու մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել, մենք նահանջելու տեղ չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրիչ Արթուր Սահակյանը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ «Գոյ» թատրոնի փակումը քաղաքական դրդապատճառներ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած կրակոցների գործից: Նշվում է, որ հունվարի 11-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը
2024 թվականի հունվարի 15-ին հայկական որոշ թելեգրամ ալիքներում տեղադրվեց ադրբեջանցի զինվորների կողմից տարվա սկզբին նկարվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անպայման խոլերա՞ պետք է տարածվի, որ քայլեր ձեռնարկեք․ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այս խայտառակ իրավիճ...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Նոր կեղծիք՝ տելեգրամում․ գողանում են անձնական ու բանկային տվյալները
Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այս մասին հայտնում են...