ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անպայման խոլերա՞ պետք է տարածվի, որ քայլեր ձեռնարկեք․ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ.
«Այս խայտառակ իրավիճակը արդեն երկու ամիս է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 66 հասցեում է։
Կոյուղու ջրի արտահոսքի հետևանքով բնակիչները հայտնվել են տհաճ իրավիճակում՝ ամեն օր ստիպված լինելով շնչելու գարշահոտը։
Բնակիչների բազմաթիվ նամակները ուղղված Երևանի քաղաքապետարանին, Վեոլիա Ջուր / Veolia Armenia ընկերությանը, համատիրությանը, մնում են անպատասխան։
Մինչդեռ, խնդիրը հրատապ է, անհրաժեշտ է սեղմ ժամկետներում փոխել խողովակները։
Այս իրավիճակի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն ու քաղաքային իշխանություններն են, որոնք, փաստացի, անգործություն են ցուցաբերում։
Անպայման անդառնալի կորուստնե՞ր պետք է լինեն, խոլերա՞ պետք է տարածվի, որ քայլեր ձեռնարկեք։
Շոուներ բեմադրելու փոխարեն գործի՛ անցեք և շտկե՛ք այս հակահիգիենիկ իրավիճակը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը
2024 թվականի հունվարի 15-ին հայկական որոշ թելեգրամ ալիքներում տեղադրվեց ադրբեջանցի զինվորների կողմից տարվա սկզբին նկարվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի կիթառահարը ի պատասխան դրսից լսվող հայերեն երգի՝ բարձր ռոք է նվագել
Ամերիկացի հայտնի կիթառահար Ջոզեֆ Լեոնարդ Բոնամասայի կիրակի երեկոն խաթարել է դրսից լսվող հայերեն երգը։ Երաժիշտը գտել է խն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ««Գոյ» թատրոնի փակումը քաղաքական դրդապատճառներ ունի»․ բողոքի ակցիա
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն այս պահին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց է։...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զովունիում շան ձագերին վառել են
Ֆեյսբուքյան օգտատեր Գորհար Մանուշակյան Չալյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Զովունի, մեր օրեր, շան ձագերին վառել...