ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլա Անելկան Մելիքբեկյանի հետ քննարկել է ՀՀ–ում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայություն։
Ֆուտբոլիստն այսօր այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։
«Դուք ունենք բոլոր պայմանները, ակադեմիայի տարածքը հսկայական է, ամեն ինչ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Այստեղից կարող են համաշխարհային մեծության աստղեր դուրս գալ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլա Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2000 թվականի առաջնության չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալում» «Ռեալու», «Չելսիում» և մի շարք այլ ակումբներում:
Նմանատիպ հոդվածներ
Ըմբիշ Նարեկ Օհանյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն:Առաջին շրջանում Վորոնեժի մա...
Հայտնի են ծանրամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ին մասնակցելու համար
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նորվեգիայում հայ մարմնամարզուհին 3 ոսկե մեդալ է նվաճել
Նորվեգիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «The northern lights 2024» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բարի լույս, չեմպիոննե՛ր». Հենրիխ Մխիթարյան
«Բարի լույս, չեմպիոննե՛ր»,- այսօր այսպես է իր երկրպագուներին ողջունել Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ։Հիշեցնենք, ո...