ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալմայի այգիները մեծ զբոսայգու կվերածվեն, Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի կդառնա. Ավինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դալմայի այգիները մեծ զբոսայգու վերածելու նախագիծ կա. «Ընդ որում, հնարավորինս մինիմալ, ընդհուպ՝ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ»,- ասել է նա։
Եվս մեկ նախագծով Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելն է։ Ըստ վարչապետի՝ սա Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ է. «Երևանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկել է, որ Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք, և ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Երևանի բնապահպանական խնդիրներին ուշադրություն դարձնելը. «Կանաչ գոտիների առումով մեծ խնդիրներ ունենք Երևանում, և դրանք պետք է լուծենք»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, թե Դալմայի այգու 250 հա տարածքում այժմ իրականացվում են տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ. «Հետագայում մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ 250 հա-ը նախագծվելու է որպես մեծ քաղաքային անտառ-այգի։ Իրականում այդ ծավալի աշխատանքը, մեկ շնչի հաշվով կանաչ տարածքների առումով, միջազգայնորեն ճանաչված նվազագույն շեմից էլ ավել կլինի. 1 շնչի հաշվով 9 մ² կանաչ տարածք ենք ունենալու ծրագրի իրականացումից հետո»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին․ «Ամբողջական պատկերը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր ճանապարհի կառուցումը կբեռնաթափի երթևեկությունը». Ավինյան
«Այս ճանապարհի կառուցումը բավական երկար քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է առաջին կին ժամկետային զինծառայողը
«Զինուժը» տեսանյութ է պատրաստել նրանցից մեկի՝ Միլենա Ենոքյանի մասին։Պարզվում է՝ նա երկու տարի շարունակ դիմել է Վազգեն Սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք էլ փաստորեն մեր երևանյան Պիզայի աշտարակն ունենք». Ավինյան
Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու նպատակով կատարվում է...