Պակիստանի բանակը բերվել է չափազանց բարձր մարտական պատրաստվածության վիճակի

Պակիստանի բանակը բերվել է «չափազանց բարձր» մարտական պատրաստվածության վիճակի, գրում է Reuters-ը։ Այս որոշումը կայացվել է Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։


«Պակիստանի զինված ուժերը գտնվում են չափազանց բարձր պատրաստվածության վիճակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։


Անվտանգության ուժերի անանուն ներկայացուցիչը հավելել է, որ իրանական կողմի ցանկացած «արկածախնդրություն» Պակիստանի դեմ բուռն պատասխան կստանա։


Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հունվարի 16-ին հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել Է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական ռազմակայանին, որը գտնվում է Պակիստանի՝ Իրանին սահմանակից Բելուջիստան նահանգում: Պակիստանը խիստ դատապարտել է Իրանի հարձակումը, իսկ հունվարի 17-ին հետ է կանչել իր դեսպանին Իրանից նշելով, որ Իրանի դեսպանը նույնպես առայժմ չի կարող շարունակել իր դիվանագիտական առաքելությունը Իսլամաբադում։