Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. Տիգրան Ավինյան
Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում կքննարկվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում նախագիծը կքննարկվի արդեն կառավարության նիստում։
Նա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը։ Ավինյանն էլ ասաց, որ կայարանի ամբողջական նախագիծն արդեն կա, այս պահին փորձաքննությունների փուլում է։
«Փորձաքննություններն իրականացնելուց հետո, կարրծում եմ, կարողանալու ենք ներդրումային հաջորդ կոմիտեին քննարկել ամբողջական նախագիծը։ Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել շինարարությունը։ Եթե այս տեմպերը կարողանանք պահել, վստահաբար, 4 տարվա մասին, որ խոսել ենք, կարողանալու ենք 4 տարում ունենալ մետրոն»,- նշեց Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ ...
Ադրբեջшնցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարներին վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հ...
Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:0...
Ճամփեզրյա առևտուր անողներին պետք է մոտենալ, ասել՝ դուք պետք է դնեք ՀԴՄ. Փաշինյան
Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպ...