Մեծ Բրիտանիայից հայտնում են՝ Եմենի ափերի մոտ հրթիռը խոցել է բեռնատար նավը
Մալթայի դրոշի ներքո գտնվող Zogarafia բեռնանավը հարձակման է ենթարկվել Եմենի ափերի մոտ։ Ինչպես հայտնում է Ambre ընկերությունը, որը մասնագիտացած է ծովային անվտանգության հարցերում, նավը, որի մեջ ընկել Է հրթիռը, փոքր վնասվածքներ է ստացել:
Նավի վրա հարձակման մասին տեղեկացրել է նաև Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ-ին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO)՝ չնշելով միջադեպի մանրամասները և նավի անվանումը: Հունական Skai հեռուստաալիքը հայտնել է, որ հարվածի հետևանքով տուժածներ չկան: Նավը շարունակում է իր ճանապարհը։
«UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Եմենի Սալիֆ նավահանգստից մոտ 100 ծովային մղոն դեպի հյուսիս-արեւմուտք»,- հայտնել են կենտրոնից:
Ambrey-ի տվյալներով՝ նավը գտնվել է Եմենի նավահանգստից 76 ծովային մղոն դեպի հյուսիս-արեւմուտք։
Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի հուսիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին եւ թույլ չի տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի եւ Բաբ Էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչեւ Պաղեստինյան անկլավում գործողությունը դադարեցվի: ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաշվարկներով ՝ 2023 թվականի նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում հարձակվել են ավելի քան 20 քաղաքացիական նավերի վրա։