Թմրամիջոցների ապօրինի շրջանառության թիվն ավելացել է 2,354-ով. ՆԳՆ փոխնախարարը մանրամասնում է
Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի 11 ամսվա ընթացքում մի շարք ուղղություններով հանցագործությունների աճ է նկատվում, միայն սպանությունների դեպքերն են նվազել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։
2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արձանագրվել է հանցագործության 35,052 դեպք, աճել է 1,771 դեպքով (5,3 %-ով)։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 33,281 դեպք։
«Սպանությունների թիվը նվազել է 7-ով (2022 թվականին արձանագրվել է 52 դեպք, իսկ 2023-ին`45)։ Խարդախությունների դեպքերը 342-ով աճել են, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերն աճել են 226-ով։
Առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության թիվն ավելացել է 2,354-ով, իսկ զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության թիվը` 300-ով, իսկ կաշառքի դեպքերն աճել են 340-ով»,– նշեց Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա
ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքս...
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վագիֆ Խաչատրյանի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամ...
Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերութ...
Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ ...