ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսլանդիայում շիկացած լավան հասել է քաղաք և ամբողջությամբ ոչնչացրել տներ
Իսլանդիայում շիկացած լավան մտել է քաղաք և ամբողջությամբ ոչնչացրել երեք տուն։ Իշխանություններն օրը երկրի համար «սև» են անվանել։
Մոտ 4 հազար բնակիչ է տարհանվել ափամերձ Գրինդավիկ քաղաքից հրաբխի ժայթքման պատճառով, որը մասամբ ավերել է բնակավայրը: Ուժեղ լավան հասել է բնակելի շենքեր, որոնցից երեքը ոչնչացրել է, իսկ ասֆալտը ծածկվել է մեծ ճեղքերով։
Պաշտոնական անձանց հայտարարության համաձայն՝ քաղաքի մեծ մասը պաշտպանված է եղել պաշտպանական պատերով, որոնք կառուցվել են դեռ նոյեմբերին տարածաշրջանում ինտենսիվ սեյսմիկ ակտիվության սկսվելուց հետո, ուստի բնակավայրի մի մասն ընդհանրապես չի տուժել:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածների եւ զոհվածների մասին տեղեկություններ չեն ստացվել, միայն որոշ գյուղատնտեսական կենդանիների չեն հասցրել տարհանել, իսկ ժայթքումն աստիճանաբար հանդարտվում է: