ՔԿ-ն՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին
Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնլ է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ կատարված զենքի գործադրմամբ) և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված խմբի կազմում)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։
Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է»,- գրել է։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց վերաբերյալ աղմկահարույց նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյ...
Ինչպես կգործի եկամտահարկի վերադարձի համակարգը հիփոթեքային վարկ ունեցողների և նոր վերցնողների համար․ պարզաբանում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել հիփոթեք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քաղաքացին Բավրայի մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել. իրավապաշտպան
ՀՀ քաղաքացին ծեծի մատերիալ է. Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ. Գասպարյանը, ժամեր առաջ հայ-վրացական սահմանը Բավրայի անցակ...