2024 թ-ից Հայաստանում կգործի էկոպարեկային ծառայություն. Հակոբ Սիմիդյան
2024 թ–ից Հայաստանում կգործի էկոպարեկային ծառայություն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Օրենքը հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է։
«Նման ծառայություն հիմնելը 2005 թ.–ի անտառային օրենսգրքի խմբագրությամբ նախատեսված դրույթ էր։ Երկար տարիների այս գործունեության ընթացքում մենք ի վերջո 2023թ–ին օրենքը ընդունեցինք»,– ասաց Սիմիդյանը։
Նախարարը նշեց` չնայած նախապես պլանավորված է եղել, որ ծառայությունը կգործի միայն անտառային տարածքներում, բայց օրենքի մշակման արդյունքում ծառայությունը կգործի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Այսինքն, այս տեղերում կլինի 24–ժամյա հսկողություն` ապօրինությունների կրճատման նպատակով։
«Գարնանը կսկսվեն դասընթացներ, որից հետո ծառայողները կկարողանան անցնել աշխատանքի»,– ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա
ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքս...
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վագիֆ Խաչատրյանի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամ...
Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերութ...
Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ ...