Գավառում մանկատան սաներից 3-ը բռնություն են կիրառել 16-ամյա աղջկա նկատմամբ. ԶԼՄ
Հունվարի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառվել է ֆիզիկական ցավ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մասնավորապես, մանկատուն են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբերը, որտեղ մանկատան հոգեբանի և դաստիարակի ներկայությամբ՝ մանկատան 16-ամյա աղջիկ սանը հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Կայքի հաղորդմամբ` դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Նմանատիպ հոդվածներ
Ձյան տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենի...
Բռնություն` շտապօգնության բժշկի նկատմամբ, երբ իր մասնագիտական պարտքն էր կատարում
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կ...
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո 3 անձինք ծեծի են ենթարկել. մանրամասներ` դեպքից
Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հա...
ՀՀ ՊՆ-ն` կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքների մասին
Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զ...