ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան մեկ տոննա կոկաին են առգրավել․ ՌԴ
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում Դաշնային մաքսային ծառայության և ԱԴԾ աշխատակիցները կոկաինի մեծ խմբաքանակ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։ Տեղեկությունը փոխանցում է meduza.io-ն։
Կոկաինը` մեկ տոննայից ավելի կշռող հազար աղյուսի չափով, հայտնաբերվել է Նիկարագուայից: Խմբաքանակի մի մասը նշված էր որպես «BBB», իսկ մյուսի վրա գրված էր «Dior» (Դաշնային մաքսային ծառայությունը չի պարզաբանել, թե դա ինչ կարող է նշանակել):
Սեւ շուկայում առգրավված բեռների արժեքը գնահատվում է 11 մլրդ ռուբլի։
Դեպքի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքի առթիվ (ՌԴ ՔՕ 229.1-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետ)։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Նոր կեղծիք՝ տելեգրամում․ գողանում են անձնական ու բանկային տվյալները
Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած կրակոցների գործից: Նշվում է, որ հունվարի 11-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը՝ Երևանում այրված տրոլեյբուսի մասին
Տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է թողնել նախորդ դարում․ Ավինյանը՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին
Դեկտեմբերին Երևանում ծնվել է 1954 երեխա` 988 տղա, 856 աղջիկ: Տարվա կտրվածքով երեխաների ծննդյան տվյալներն այսպիսին են` 15...