«Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է, թե որ մարզերում է այս պահին ձյուն տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․
«Հունվարի 10-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ և Լծեն - Տաթև ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Տավուշի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գ...
Աշխարհը պատրաստվում է դիմագրավել մահացու համաճարակին
Աշխարհին կարող է սպառնալ նոր առեղծվածային «Հիվանդություն X» համաճարակը, որը կարող է 20 անգամ ավելի շատ մահվան պատճառ դառ...
Տեղեկություն՝ Լարսի մասին
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի ճանապարհ...
44 տարի՝ կեղծ դատավճռով անազատության մեջ գտնվող, ամերիկացին կստանա 25 միլիոն դոլար
Ամերիկացի Ռոննի Լոնգը 25 միլիոն դոլարի փոխհատուցում կստանա կեղծ դատավճռով ավելի քան 44 տարվա ազատազրկման համար, հայտնում...