Ցածր գնաճը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում. Քերոբյան

2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11,7 տոկոս՝ 2020թ․ վերջի 18,2 տոկոսի համեմատ։ Այս մասին այսօր հրավիրված 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։


Քերոբյանը հույս հայտնեց, որ երրորդ և չորրորդ կիսամյակների ցուցանիշներն անգամ առավել բարելավված կլինեն։


Նա նաև ներկայացրեց 2023թ․ մի շարք դրական ցուցանիշներ։


«2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում, մեր միջազգային գործընկերները զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի, բայց կառավարության կանխարգելող կամ առաջանցիկ միջոցառումների շնորհիվ աղքատության ցուցանիշը ոչ միայն չաճեց, այլև փոքր-ինչ նվազեց՝ 26,5 տոկոսից մինչև 24, 8 տոկոս»,- ասաց Քերոբյանը։


Նախարարը նշեց՝ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը, ըստ նրա, թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ։


Նրա խոսքով` կառավարության գլխավոր թիրախներից է 1 մարդու 1 ժամվա ստեղծած ՀՆԱ-ն 2026 թվականին հասցնել 1 ժամվա համար 12 դոլարի։ 2023 թվականին այս ցուցանիշը եղել է 9,6 դոլար։

Քաղաքականություն