ԱՄՆ-ում Թրամփի նոր օրենքից հետո 4.7 միլիարդ մարդ կորցրել է սննդային անվճար աջակցությունը
ԱՄՆ-ում 4.7 միլիոն մարդ կորցրել է SNAP` սննդի անվճար աջակցությունից օգտվելու իր իրավունքը, Դոնալդ Թրամփի հարկային և բյուջետային օրենքի ուժի մեջ մտենլուց հետո:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ամենամեծ անկումը գրանցվել է Արիզոնա նահանգում, որտեղ շահառուների թիվը կրճատվել է կեսով:
Օրենքը նախատեսում է 187 միլիարդ (17%-ով) դոլարով կրճատել ծրագրի ֆինանսավորումը հաջորդ տասը տարիների ընթացքում: Օրենքը ենթադրում է նաև սահմանափակումներ ներգաղթյալների համար և աշխատանքային պայմանների խստացում: Փոփոխությունների հետևանքով ավելի շատ ընտանիքներ սկսել են դիմել սննդի բանկեր, որոնք արձանագրում են դիմումների ռեկորդային աճ:
Ապրիլին մոտ 843 հազար Արիզոնայի բնակիչ դիմել է սննդի բանկ, որը 8%-ով ավել է 2025-ի 779 հազար դիմումից:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին նշել է, որ առաջնահերթություններ պետք է տրվեն ԱՄՆ քաղաքացիներին, իսկ ծրագրի համակարգի բարեփոխումը ներդնում է երկրի ծախսերի արդար բաշխման միջոցներ` պայքարելու վատնման, խարդախության և այլ չարաշահումների դեմ, սակայն կոնկրետ օրինակներ չի նշել:
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության Սննդի վարչությունը շահառուների թվի աճը կապել է աշխատանքային պայմանների խստացման հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատն ընդունել է Իրանի դեմ գործողությունների սահմանափակումների որոշում
ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել, ըստ որի` Դոնալդ Թրամփը պարտավորվում է կա'մ դադարեցնել ռազմական գործողությունները ընդդեմ Ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիսում աշխատանքից ազատումները կապված չեն խորհրդարանական ընտրությունների հետ. Առուշ Առուշանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատարանի բակում 24News-ի հետ ունեցած զրույցում անդրադարձել է Պրոբացիայի ծառայ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...