Ռոբերտ Աբաջյանի նկարի ջնջումը պատահականություն չէր․ Արեգա Հովսեփյան
Ռոբերտ Աբաջյանի նկարի ջնջումը պատահականություն չէր։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ Բաղրամյան պողոտայի տարածքում նախկինում տեղադրված էին երեք հերոսների նկարներ, որոնք այժմ այլևս չկան։
«Ես Բաղրամյան պողոտայում եմ։ Այստեղ ևս կային երեք հերոսների նկարներ, որոնք արդեն չկան»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Նշենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը ևս հայտարարություն էր արել, գրելով․ «Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել․ «Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...
