Զելենսկին խոսել է քայլերի մասին, որոնք կարող են փոխել պատերազմի ընթացքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմում իրականացված գործողությունը մանրակրկիտ կերպով ծրագրված է եղել։
«Գործողության ընթացքը բացարձակապես ապացուցում է, որ եթե Ուկրաինան հասնի այն ամենին, ինչ մենք քննարկել ենք մեր գործընկերների հետ G7-ում, և դա կախված է մեր գործընկերների որոշումներից, մենք անհապաղ կապահովենք այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել խաղաղությունը։ Մենք շատ ենք հույսը դնում մեր գործընկերների դրական արձագանքի վրա։ Նրանք հստակ հասկանում են, թե ինչի մասին ենք խոսում»,- իր երեկոյան ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...