Թրամփի դարաշրջանի ավարտ․ Կարլսոնի աղմկահարույց հայտարարությունը
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի հետ ներկայիս ռազմական հակամարտությունը կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դարաշրջանի «ավարտը»։
Այսպես նա արձագանքել է այն հարցին, թե արդյոք պատերազմը նշանակում է Թրամփի քաղաքական անկման սկիզբը։
«Իհարկե, սա վերջն է։ Եվ ես նրան դրա մասին ասել եմ փետրվարին։ Նա արդեն գիտեր։ Թրամփը խելացի է։ Ես նրան չեմ հայտնել ոչ մի այնպիսի բան, որ նա չհասկանար։ Թրամփը մանրամասների մարդ չէ. նա շփոթում է մանրամասները, նա ակնհայտորեն ստում է մանրամասներում, բայց նա հասկանում է քաղաքական մեծ պատկերը, և այդ հարցում նա ինձնից լավն է։ Մարդկանց նկատմամբ նրա բնազդը զարմանալի է։ Նա շատ տաղանդավոր մարդ է։ Նա պատահականորեն չի դարձել նախագահ։ Եվ նա հստակ գիտեր, թե ինչի մեջ է ներքաշվում»,- ասել է Կառլսոնը։
Լրագրողը նշել է, որ իր գնահատմամբ՝ Թրամփն ունի ուժեղ քաղաքական հոտառություն և կարողանում է ընկալել ռազմավարական ընդհանուր պատկերը՝ չնայած մանրամասների նկատմամբ նրա ուշադրության վերաբերյալ քննադատություններին։
Միաժամանակ Կառլսոնը հիշատակել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին՝ ընդգծելով, որ նա առաջին հերթին հիշվում է Իրաքի պատերազմով։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...