Ջերմոցային տնտեսությունը՝ հողին է հավասարվել․ ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ուժեղ քամի է սկսվել Տանձուտ գյուղում և հարակից դաշտավայրերում՝ լուրջ վնասներ հասցնելով գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով մոտ 50 մլն դրամի վնաս է կրել նաև Տանձուտ գյուղի բնակիչ Արտակ Հերիքյանը։ Գրեթե ամբողջությամբ ավերել է նրան պատկանող շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային տնտեսությունը, որը, ականատեսների խոսքով, կարելի է ասել՝ հողին է հավասարվել։ Նա այդ տնտեսությունը հիմնել է տարբեր տեսակի վարկային միջոցներով ու հիմա ստացվում է, որ ոչ մի եկամուտ չի կարողանալու ստանալ։
Քամու հետևանքով վնասվել են ջերմոցի մետաղական կոնստրուկցիաները, հովացման համակարգերը, ծածկույթները, ինչպես նաև այնտեղ աճեցվող բույսերը։ Տնտեսության տարածքում ամենուր կարելի է տեսնել քամու պոկած և տարբեր ուղղություններով շպրտված մետաղական ու պոլիէթիլենային հատվածներ։
Գյուղացիների խոսքով՝ քամին եղել է աննախադեպ ուժգին և ընդամենը մի քանի րոպեում հասցրել է մեծ վնասներ պատճառել։ Նրանք մտահոգված են, որ նման աղետների հետևանքների հաղթահարումը միայն սեփական միջոցներով չափազանց դժվար կլինի։ Գյուղում բազմաթիվ ընտանիքներ իրենց եկամուտը ստանում են ջերմոցային տնտեսություններից, ուստի նման վնասները լուրջ հարված են ոչ միայն առանձին տնտեսվարողների, այլև ամբողջ գյուղի տնտեսությանը։
Գյուղացիները հույս ունեն, որ ՀՀ Կառավարությունը, Արմավիրի մարզպետարանը կօգնեն վնասներ կրած տնտեսություններին ոտքի կանգնել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...