Տնտեսություն
Իրաքը ծրագրում է ամբողջությամբ դադարեցնել նավթամթերքի ներմուծումը
Իրաքը մտադիր է 2024 թվականին հրաժարվել նավթամթերքի ներկրումից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասեմ Ջիհադը։
Ջիհադը նշել է, որ 2024 թվականին երկիրն ավելի շատ ապավինելու է տեղական արտադրությանը, իսկ մի շարք նավթավերամշակման գործարաններում արտադրությունը սկսելուց հետո նավթամթերքի ներմուծման մակարդակը կկրճատվի մինչև դրա ամբողջական դադարեցումը:
Ներկայումս Իրաքը նավթամթերք է ներկրում, այդ թվում՝ բարելավված բենզին, որպեսզի լրացնի ներքին շուկայում առկա դեֆիցիտը: Իրաքը ածխաջրածինների երրորդ հետախուզված պաշարներն ունի աշխարհում։ Այն, ունենալով աշխարհում նավթի երկրորդ ապացուցված պաշարները (112 միլիարդ բարել), աշխարհի առաջատար նավթային պետությունների շարքում է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Տնտեսություն բաժնից
«Ազիմուտ» ավիաընկերությունը ահազանգում է Ռուսաստանում ավիավառելիքի ճգնաժամի մասին
ԱՄՆ-ում Թրամփի նոր օրենքից հետո 4.7 միլիարդ մարդ կորցրել է սննդային անվճար աջակցությունը
5.0
Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում սահմանափակվել է բենզինի վաճառքը
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
5.0